Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Ալեքսանդր Միքայելյան

Ալեքսանդր Միքայելյան

Մտքեր վիրահատարանի ճանապարհին /Ամենամսյա հավելում «Նոր ժամանակ» թերթին, համար  3(159), 27.03.2008г.)  :
Նվիրվում է անվանի վիրաբույժի հիշատակին:

Նա գնում էր դեպի միջացք՝ պայծառ, կենտրոնացած և խիստ: Այդ գիշեր նա բավական լավ էր քնել և այժմ իր մեջ զգում էր այն ուժի հոսքը,որը խոստանում էր ներդաշնակ,խաղաղ աշխատանք: Ինչքան էր նա սիրում այդ առավոտվա ժամերը և վիրահատարանի ճանապարհի մտքերը: Կյանքը պայծառանում էր այն աստիճան,որ գրեթե ամեն ինչ հնարավոր էր թվում. օրինակ լուծել այդ խճճված դեպքը,որը,դատելով անալիզներից, անհույս էր երևում: Բայց այժմ նա կվերցնի վիրաբուժական դանակը և հավանաբար կբացահայտի այն,ինչ հուշում էր ինտուիցիան: Եվ ոչ թե անհուսությունը այլ հույսը մուտք կգործեր աշխարհ: Անալիզը դա մի բան է իսկ բացված կենդանի հյուսվածքը՝այլ բան: Այն նյութական է, տաք և տեսանելի: Այն միանգամից հուշում է,թե ինչպես կարելի է լուծել անլուծելի խնդիրը: Մի խոսքով, հիվանդի կյանքը ես կփրկեմ բայց արդյոք ետ կվերադարձնեմ նրա որա՞կը: Տեսնենք,տեսնենք: Կարևորը հասցնեմ: Չէ՞ որ բոլոր վերլուծական, մտային քայլերի համար հյուսվածքը բացելուց հետո նախատեսված են հաշված րոպեներ՝ ամենաշատը տասը րոպե մտածելու համար: Վիրահատությունը հետո կարող է տևել մի քանի ժամ բայց հենց այդ առաջին րոպեներն են որոշում ամեն ինչ:


Նա պատուհանից նայեց հիվանդանոցի բակին և հոգին ջերմացավ: Գարուն է: Առաջին ծիլերը: Մի շաբաթ անց հիվանդը դուրս կգա այս բարձր, գարնանային երկնքի տակ և կյանքը կըթանա իր սովորական հունով: Իրականում ես ոչինչ չեմ անում,մտածեց նա, ես միայն մաքրում եմ կյանքի անիվը զանազան շլակների խցանումներից: Միայն այդքանը: Եվ դա անում են ռետինե ձեռնոցների մեջ գտնվող ձեռքերը և իհարկե ուղեղը: Բայց մարդու ուղեղը ամենակարող է: Ահա թե ինչն է ինձ ամենից շատ հիացնում Լեոնարդոյի մոտ,նույնիսկ ավելի շատ քան նրա անբասիր աշխատանքները՝ անսահման հավատը մարդու և բանականության նկատմամբ: Այնպիսի հզոր լուսատուն ինչպիսին որ հավատն է,կարող է լուսավորել ամեն ինչ: Գնա և հավատա: Հավատ քո խելացի ձեռքերին, քո հնարավորություններին, բժշկի քո բարի կամքին, նույնիսկ քո մանրակրկտությանը և ճշգրտությանը: Ինչպես նաև իրեն՝ կյանքին, ով երբեք չի ընկրկի մահվան դեմ հույսի նույնիսկ ամենափոքր նշույլի դեպքում: Դրանք ազնիվ մարտիկներ են: Քանի անգամ ես դու ասել, որ բնությունը քո ամենալավ օգնականն է: Կյանքը շղթա է և նրան այնքան էլ հեշտ չէ շեղել ճիշտ ճանապարհից և մարել: Նա խիզախ մարտիկի պես կպայքարի մինչև վերջ: Այս մարտում նրան օգնում է բժշկության հավերժական տրիոն՝դանակը, բույսերը և խոսքը: Դանակը վերջին, ավարտող օղակն է: Այն գործի է անցնում միայն այն ժամանակ, երբ խոսքն ու բույսերը անզոր են դառնում, այլ կերպ ասած դեղերը և սփոփանքը: Կտրում է այն շատ կտրուկ, բայց հենց այդ կտրականությունն է փրկիչը: Եվ պետք չէ դանդաղ աշխատել դանակով՝ չմոռանանք,որ արդյունավետություն և վիրահատություն բառերը կամված են նույն արմատից:


Վիրաբուժությունն այսօր: Մի խոսքով վիրաբուժությունն այսօր, ինչպես և երեկ և միշտ սկսում է ամենակարևոր բանից՝ վիրաբուժի անհատականությունից: Նույնիսկ գերժամանակակից սարքավորումները երբեք չեն փոխանի խելացի ձեռքերին և սուր աչքին և կմնան որպես սոսկ օգնական բժշկի համար: Սարքավորումները միշտ կունենան կարևոր բայց երկրորդական դեր:


Նա հիշեց լուռ սարքավորումներին՝ վիրահատարանի հավերժական պահապաններին: Դրանց արտաքին երկար ժամանակ է, ինչ նրա որևէ զգացմունք մոտ չէին առաջացնում. դրանք միայն սպասում էին հրամանի:


Ահա և սուրճի բաժակը: Ի դեպ, բավական տեղին: Ամբողջովին սպիտակ հագած բուժքույրը բերել է այն այնպիսի ծիսակատարությամբ, ինչպես հին ժամանակներում քրմերը ծառայում էին տաճարներում: Ի դեպ վաղուց ժամանակն է մտածել, թե ինչ նշանակություն ունի սպիտակ գույնը բժշկության համար: Այն ,որ անհրաժեշտ է բաց գույն դա հասկանալի է: Բայց ինչու հենց սպիտալ գույնը՞: Ինչևիցէ, այժմ լայնորեն կիրառվում են նաև մոխրագույն և նույնիսկ երկնագույն խալաթները: Բոլոր գույները սառն են և մաքուր: Մի խոսքոն հանդարտ և չզայրացնող:


Այսպես, որտե՞ղ էինք մենք կանգ առել: Անհատականության, այսպես ասած բժշկի կերպարի վրա,որը բնականորեն հանդիսանում է շատ բաների հավաքածու: Առաջին հերթին վիրաբույժը պետք է կարողանա սթափ գնահատել իրավիճակը, արագ կողմնորոշվի բարդ իրադրություններում և նույնքան արագ էլ իրականացնի ընդունած որոշումը: Տարօրինակ է, բայց երբեմն վայրկյենական լուծումը ծագում է ավելի արագ և ավելի ճիշտ է լինում քան երկար մտածմունքը: Սրտի ջերմությունը ավելի արդյունավետ օգնական է քան սառը դատողությունը: Բացի այդ անհարժեշտ է կամքի հզոր ուժ ունենալ,բայց բարի կամքի դա այն դեպքում երբ առաջին հայացքից մեր մասնագիտությունը բավական խիստ է: Բայց այն պահանջում է խիստ մարդու մեջ մայրական քնքշություն, Անիծում ես և սիրում,շատ անգամներ փորձում ես թողնել այդ ծանր աշխատանքը բայց սիրում ես,սիրում անմոռաց: Նրանք, ովքեր այդպես էլ չեն հասցնում սիրել այն դառնում են արհեստագործներ: Ցավոք բայց մեր հասարակության մեջ հանդիպում են նաև ՛՛փայտե ձեռքեր՛՛: Եվ վիրաբուժության համար ամենամեծ ողբերգությունն այն է, որ այդ մարդիկ ինքնական չեն ցանկանում թողնել այն:


Վիրաբուժի ձեռքերը: Այլ կերպ ասած դրանք շոշափելի շնորհ են, տարածային պատկերացման զգացում, կողմնորոշում, կորդինացում, նյարդային վերջույթների յուրատեսակ կառույց: Նույնիսկ շարժումների շնորհ,եթե ցանկանում եք: Բայց եթե մարդու ձեռքերը  դողում են, եթե նա կտրուկ է իր շարժումներում, բուռն է բայց հմուտ չէ ճանապարհը վիրաբուժության մեջ նրա համար պատվիրված է: Իսկ որքան կարևոր է վիրաբուժի համար քունը,ընդհանրապես, հավասարակշված նյարդային համակարգը: Վիրաբուժը չպետք է խիստ սիրտ ունենա, բայց պետք է նաև խնայի ինքն իրեն: Մեր մասնագիտության մասին հիանալի է արտահայտվել հին հնդիկ բուժարար Սուշրուտան ՛՛Գնալով հաճախորդի մոտ հանգստացրու քո մտքերը և զգացմունքները,եղիր բարի և մարդկային և օգուտ մի փնտրի քո աշխատանքի մեջ՛՛: Եվ սա ասվել է քաղաքակրթության լուսաբացին,վեդաների ի հայտ գալու ժամանակաշրջանում: Մինչդեռ ինչքան ժամանակակից է այս համպարփակ բանաձևը:


Բուժքույրը նայեց աշխատասենյակ: Դա նշան էր, շուտով պետք էր պատրաստվել: Նայեց իհարկե լուռ քանի որ նա արգելել էր վիրահատությունից առաջ իրեն անհագստացնել որևէ հաղորդագրություններով: Իսկ բուժքույրը ամենայն հավատարմությամբ հետևում էր արգելքին:


Ահա ժամանակն է պատրաստվել՝ ձեռքերը, գործիքները, դիմակը: Բայց դեռ ժամանակ կա: Գլխավորը չհեռվանալ մտքից: Այսպիսով վիրաբուժի տաղանդը դա տարբեր հատկանիշների հավաքածու է: Լավ մասնագետը հասունանում է 30-35 տարեկանից հետո:Ինչպես դրամատուրգը, այսինքն ոչ շատ վաղ: Իսկ ավարտական է համարվում 55-60 տարեկանը և ավելի մեծ միայն հանճարեղ վիրաբուժների համար:Նա հիշես Սերգեյ Սերգեյեվիչ Յուդինի խոսքերը, ով հենց նման հանճարեղ վիրաբուժ էր ՛՛Տարիները,վիրաբուժի հասակը դնում են իրենց անլուռ կնիքը՝խորացնելով գիտելիքները,բարձրացնելով էրուդիցիան,ամրացնելով դատողությունները բայց,ցավոք,թուլացնելով կորիֆեյի հանճարը:Համաչափ,մշակված տեխնիկայի դեպքում դերասանի փայը ժամանակ առ ժամանակ չի շողա իսկ մասնագետի հանգստությանը կայցելի ոչ միայն հոգնածությունը այլև մկանների և պարանոցի դանդաղաշարժությունը՛՛: Ինչի՞ց է ընդհանրապես կախված ծերությունը: Վիրաբուժության մեջ ինչպես և ամենուր հորմոնալ գործողողություններից: Կա վաղ աշուն կան նաև երկար և ուշ: Ցավոք առայժմ դեռ բացահայտված չէ գենի գաղտնիքը: Դրա պատճառով վիրաբուժության մեջ նույնիսկ հանճարեղ ձեռքերին է հատուկ ողբերգական սահմանը:


Հե՞շտ է արդյոք լինել վիրաբուժի սեղանի վրա: Արդյո՞ք բոլորը կարող են հաղթահարել սպասման և վախի նեվրոզը: Ես մասնավորապես այսպիսինն եմ՝ նախընտրում եմ իմանալ ամեն ինչ, նույնիսկ իմ մահվան ժամը, քանի որ երկարաձգված մահը մտածող մարդու համար ավելի լավ է քան կույր տգիտությունը: Ես ընտրուրմ եմ ոչ թե կույր պայքարը այլ ուժերի հեռատես մոբիլիզացիան: Բայց, կրկնում եմ, դա ոչ բոլորի ուժերին է հասու:


Փորձարկում: Ռիսկ: Այս դիլեմայի առջև կանգնում են բոլոր վիրաբուժները յուրաքանչյուր վիրահատությունից առաջ: Գնալ մինչև վերջ թե վերջ դնել քո փնտրտուքներին՝վախենալով հիվանդի կյանքի համար:Դիմել ռիսկի և ձորձել գտնել որևէ լուծում,նոր ուղղիներ, թե այնուամենայնիվ հետևել պահպանողական վիրաբուժության ուղղիներին, այսինքն անհույս դեպքերում միանգամից դադարեցնել հնարավոր փրկության որոնումը այն բանի համար,որ այդ նոր մեթոդը բավարար չափով ապացուցված չէ գործնական և վիճակագրական տվյալներով: Հարցը բավական բարդ է:Վստահությունը միշտ էլ լավ է,բայց այստեղ գործ ունես մարդկային կյանքի հետ:Այս տանջալից հարցերը լուծում ես գիշերները,մտավոր պատկերացնելով,սեփական սրտում:Եվ բացվող օրը կրկին քեզ կանգնեցնում է նույն անլուծելիության դեմ:


Ինչքան էլ որ մեր դարաշրջանը հայտնի է իր ձեռքբերումներով բայց այնուամենայնիվ ներկայիս բժշկության մեջ մնացել են ավելի շատ գաղտնիքներ,որոնք բացահայտված չեն:Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր բացահայտում իր հետ բերում է նոր գաղտնիքներ: Մարդկությունը ընդլայնել է իր գիտելիքները այժմ մնում է միայն խորացնել դրանք:Այսօր փոխվել է շատ դասական հիվանդությունների պատկերը:Դիագնոստիկան բավական զարգացել է:Դրա հետ կապված նաև շատերին թվում է,թե շատացել է հիվանդությունների թիվը:Սակայն մենք շտապում ենք բացահայտել գաղտնիքները ՝մոռանալով հին կարգադրությունները: Մարսողական համակարգի օպերատորները ցանկանում են ներկայիս մարդկությանն ասել հետևյալը՝հիշենք հնադարյան,դասական ճաշերը, դադարենք շտապել և ուտել ոտքի վրա, չչարաշահենք դիետիկ սնունդը: Մի խոսքով վերադարձնենք մեր օրգանիզմը իր նախկին տեսքին,նրան,ինչը մեզ նախատեսված է բնության կողմից:

Գիտությունը առաջ է շարժվում բժիշկների մեծ բանակի ամենօրյա ջանքերով:Իսկ լույսերը սինթեզում են այդ հավաքված փորձը:Նրանց յուրաքանչյուր շարժումը մեր քրտնաջան աշխատանքն է՝ամփոփ ձևով:Նրանց սինթեզը հենված է մեր վերլուծության և ամենօրյա մշակումների վրա:Բայց մենք չենք տեսնում ընդհանուր պատկերը:Իսկ նրանց առջև միանգամիս բացվում է գործողությունների ամբողջ թատրոնը,որը մշակվել է բազմաթիվ սերունդների կողմից:Նրանց ինտուիցիան միանգամից գրավում է ամեն ինչ:Ինտուիցիան դա շնորհալի մարդու կուտակած փորձն է:Ահա թե ինչու է այն այդքան ուժեղ տաղանդավոր մարդկանց մոտ քառասուն տարեկանում իսկ քսանամյա մարդկանց մոտ պատահում է հարյուր տարին մեկ: Բայց ժամանակակից վիրահատությունները երբեմն տևում են մեկ ժամից ավել և այստեղ զուտ ինտուիցիայով չես վերցնի:Այստեղ կարելի է վերցնել միայն երկաթե առողջության և ամուր կամքի միջոցով:Եվ այն փաստը,որ դեռևս կան երիտասարդ մարդիկ,ովքեր ընտրում են բժշկի ծանր մասնագիտությունը մեծ պատիվ է բերում մարդկային բնությանը: Մոնտեսքյուն գրել է
՛՛Մենք ունեք բժիշկներ բայց չունենք բժշկություն՛՛:՛՛Իսկ մենք ունենք բժշկություն, բայց հանակարծ մի պայծառ օր չմնանք առանց բժիշկ՛՛:/Անդրե Մորուա/:
 
Արդյոք այսօր ընկնում է բժիշկների մակարդակը՞:Ցավոք այո:Շատերը շտապում են օպերաբել բժշկություն:Բժշկի ինստիտուտը շատ պատվաբեր է:Բայց կցանկանայի նրանց բոլորին ասել մի շտապեք:Վիրաբուժ կարող է դառնալ միայն կարգին ,խելացի,մինչև կյանքի վերջը սովորել չդադարող մարդը:Վիրաբուժի ընտրության չափանիշները բավական բարդ են:Վիրաբուժություն շատերն են սիրում,բայց վիրաբուժությունը քչերին է սիրում:Դրա համար հետգայում դժբախտությունը հաճախ տևում է ամբողջ մի կյանք:Այդ ով կընդունի իր չկայացվածությունը՞:Վիրաբուժությունը դա արվեստ է իսկ արվեստի մեջ պետք է Աստծուց ինչ որ բան լինի:Վիրահատությունը միշտ կազմված է երկու զուգահեռ գործողություններից՝ստերեոտիպային,մեխանիկական,ձեռքերի ավտոմատ գործողություններից և աշխատանքի ընթացքից:Երկրորդ դեպքում այսպես ասած անջատում են ինքնագնաց ռեժիմը և ղեկավարում  ձեռքերով:Մաքուր ստեղծագործություն:Վիրաբուժները ամենից շատ սիրում են հեց այս մեթոդը:


Ուրիշ ինչ է՞ մտնում վիրաբուժի տաղանդի կազմության մեջ:Թերևս տեսողական հիշողությունը՝սուր,ընդարձակ և համառ:Լավ վիրաբուժը դա ուղեղ է,տաղանդ նույնիսկ մանևախնդրություն:Եվ կարդալը,կարդալը ազատ երեկոների ընթացքում:Չէ որ ցավալի է,եթե մարդը մահանա հենց քո դանակի տակ իսկ դու հետո իմանաս,որ դա մի պարզունակ դեպք էր,որն արդեն մի տարի է,ինչ քո կոլեգաները հաթահարել են մոլորակի մյուս կողմում:Ահա թե որտեղ է ուժի մեջ մտնում հիշողությունը իր ամբողջ ուժով:Հատկապես եթե դու ունես վերլուծական ուղեղ:Չէ որ հիշողությունը դա վերլուծության սնունդն է:


Առաջին երեք-չորս տարիների ընթացքում վիրաբուժը չպիտի վիրահատի՝նա պետք է լինի զուտ բժշկի օգնական:Ինչու՞:Որովհետև առաջին հաջողված վիրահատությունները /իսկ դրանք հիմնականում բարդ չեն լինում,քանի որ ով սկսնակ բժշկին բարդ վիրահատություն կվստահի/ հետագայում բնավորության ձևավորման հետ բերում է որոշակի ամբիցիաների:Երիտասարդներն այնպես են արբենում սեփական հաջողություններով,որ հետո դա ուղղել չի լինում:Դրա համար նախատեսված ժամկետից առաջ ես վիրաբուժական դանակ ինքնուրույն ձեռքս չեմ վերցրել:
 

Ինչ թռիչք է գործել վիրաբուժությունը վերջին կես դարի ընթացքում!Դա համընկել է դեմոգրաֆիկ պայթյունի հետ:Այսօր մինչև  30 տարեկանի շեմին է հասնում բնակչության համարյա հարյուր տոկոսը իսկ դեռ 200 տարի առաջ՝ընդամենը 30 տոկոսը:Նա ուտում էր կոպիտ սնունդ և նրա ատամները վնասվում էին մինչև լնդերը:Եթե նա ունենար նորմալ ատամներ ապա կապրեր մինչև հարյուր տարի քանի որ նրա օրգանիզմը շատ ամուր էր: Իսկ որքան կյանքեր են խլել համաճարակները և նույնիսկ սովորական հարբուխը: Այսօր սիրտն է,քաղցկեղը,անոթները և ևս մի քանի այլ հիվանդություններ: Ահա և վերջ: Մնացածը բժշկությունը հաղթել է:Համարյա թե հաթղել է:Հնում մարդիկ սիստեմատիկ սոված էին մնում,քանի որ ուտելիք ճարելը դժվար գործ էր:Ենթաստամոքսային գեղձը գենետիկորեն սովորում էր աշխատել մինիմալ ծանրաբեռնվածությամբ:Եվ ահա մարդը մի քանի տասնամյակի ընթացքում որոշում է փոխել այդ հին սովորույթը՝օգտագործելով մի օրվա ընթացքում այնքան միս և շաքար,ինչքան օգտագործում էր իր նախնին մեկ ամսվա ընթացքում:Բայց կարող էր արդյող ենթաստամոքսային գեղձն այդքան արագ վերակառուցվել՞:Այստեղից էլ առաջանում է շաքարախտը,ճարպակալումը,խախտվում է նյութափոխանակությունը:Ինչ է քաղցկեղը՞:Նյութափոխանակության խախտում:Ինչ որ մեխանիզմ խախտվում է:Որը՞՝հոգեկանը,սննդայինը կամ որևէ կապտուկ /կապտուկը,տրավման դրանք չնչին բաներ չեն,դա միգուցե սարկոմա է,ապագայում քաղցկեղ/:Հետաքրքիր է,որ ստամոքսի խոցը շատ հաճախ վեր է ածվում քաղցկեղի իսկ տանսերկումատյա աղիքի խոցը՝երբեք:Ինչու՞:Ոչ ոք չգիտի:Ստամոքսի քաղցկեղի ծավալվելով հասնում է տասներկումատյա աղիքին և կանգ է առնում:Եթե մենք բացահայտենք տասներկումատյա աղիքի գաղտնիքը կբացահայտենք նաև քաղցկեղի գաղտնիքը:Այդ գաղտնիքը բացահայտլեու դեպքում բժշկությանը մեծ ապագա է սպասվում:


Վիրաբուժությունը բավական արդյունավետ է բուժում:Իսկ այնուամենայնիվ ինչու են մարդիկ մահանում՞:Այստեղ շտա պատճառներ կան:Անգրագետ բժիշկը կամ բժշկության անզորությունը:Ընդհանուր առմամբ շատ մարդիկ չեն մահանում,բայց եթե հաշվարկներով դա բավական փոքր տոկոս է կազմում ապա ամեն անգամ հենց հիվանդի և նրա հարազատների համար դա հարյուր տոկոս է:Վիրաբուժության մեջ լավ անուն վաստակելու համար երկար տարիներ են պետք իսկ վիրաբուժի անունը խորտակելու համար՝ընդամենը մեկ մահվան դեպք:Սակայն քանի որ ճանաչումը սովորաբար գալիս է  50 տարեկանից հետո ապա ստացվում է,որ երբ վիրաբուժի աստղը ծագում է նրա իրական աստղը սկսում է մարել:Այսինքն անունը ծագում է իսկ տարիներն ու գործերը վայր են գնում:


Խնդիրներ,խնդիրներ:Եվ ամեն դեպքում հարկավոր է  ճնշող մեծամասնությունից ընտրել է վիրաբուժության բնագավառ թողնել ամենաբարի և ամենախելացի հոգուն:Նայել ոչ թե քննության գնահատականներին այլ բնածին տաղանդին և փորձարկել նրա անհատականությունը,քանի որ նույնիսկ ամենարաագ վերընթացի դեպքում բժիշկն առաջին հերթին մնում է մտածող և ուղղակի լավ մարդ:Պետք է մնա:Նրա բարոյական ուժը պիտի ծառայեն մի բանի և այն է ՝ չկորցնել հիվանդին:Ահա թե ինչ կասեյին փորձառու բժիշկները նորեկ վիրաբուժներին.դուք կկարողանաք վերցնել ժամանակակից գիտությունից,դուք կբացահայտեք մարդկային օրգանիզմը և նրա պաթոլոգիան մոլեկուլյար մակարդակով,ձեզ կծառայեն  սարքավորումները,որոնք գրանցում են կենդանի մանրաթելերի ամբողջ թրթիռը:Բայց մի մոռացեք ամենագլխավորը՝ չտրվեք ժամանակակից բժշկության փառահեղ ձեռքբերումների հիմարեցնող հիպնոսին,մաքուր պահեք ձեր սիրտը՝բաց ճանաչման համար և մի մոռացեք ձեր բնածին շնորհի, ձեռքերի աստվածային պլաստիկայի մասին,առանց որոնց վիրաբուժությունը մեռած է:Եթե դուք չունեք այդ շնորհը ապա ձեր մեջ տղամարդկություն գտեք հրաժարվելու հենց սկզբից ,քանի որ խոսքը գնում է ոչ ավել ոչ պակաս քաան մարդկային կյանքի մասին,որի արժեքը դուք ինքներդ էլ լավ գիտեք:Կան բարձրություններ,որոնք միայն հաշված մարդիկ կարող են հաղթահարել և դրանում չկա ոչ մի վիրավորական բան:Հատկապես,եթե հաշվի առնենք,թե ինչքն բան է պետք տանել այդ ճանապարհին:Չէ որ կան ավելի կարևոր ոլորտներ  ինչպիսիք են նեվրոլոգիան,թերապիան որտեղ տեսլականը խաղում է ոչ պակաս դեր քան ձեռքերը վիրաբուժության մեջ:Վիարբուժության մեջ ինչպես ուրիշ ոչ մի տող,անհրաժեշտ է չափել և գնահատել քո ուժերը՝թուլացնելով երիտասարդության գոռոզությունը:


Ծովում բոլոր առագաստների վրա
Պատանին  համարձակորեն ձգտում է
Ջարդված նավակում համեստ
Ծերունին վերադառնում է նավահանգիստ
/Շիլլեր/


Ահա այս ողբերգություններից է հարկավոր պաշտպանվել:Պետք է տղամարդկայնորեն և ուղիղ ասել՝վիրաբուժությունը դա գիտական մտածողության լայն սինթեզ է՝բնածին շնորհով:Դա հսկայական բարոյական ուժ է,կամք և վճռականություն:Դա առողջություն է համարյա անմարդկային դիամցկունություն:Ի վերջո դա այնպիսի հոգեկան ուժ է ,երբ մարդը մատրաստ է առանց երերալու ասել վերջին րոպեին՝՛՛ Ես իմ վրա պարտականություն եմ վերցնում Ձեր կյանքի համար՛՛:


Ահա, թվում է և վերջ:Նա խմեց սուրճի վերջին կումը:Առավոտյան սուրճը հիանալի բան է:Դա աշխուժություն է իսկ այն պետք է մարտիկին:Այո մարտիկին,նրան,ով մարտնչում է:Չէ որ իրականում ով է բժիշկը կամ վիրաբուժը՞:Հոգու ռազմիկ:Նա նայեց իր մատներին:Այո,այո հենց հուգու,իսկ ձեռքերը սոսկ օգնություն են,միջոց,որ օգնում են այդ հոգուն:Ձեռքերը դրանք ամենակատարյալ տեղնիկան են:Բայց կյանքի և մահացու հիվանդության համար կարևոր պայքարը ամեն դեպքում մղում է իմ հոգին:Իսկ մատներն օգնում են հոգուն բացահայտվել:Ինչպես դաշնակահարի մոտ:Ասում են,որ գնդացիրի գլխավոր մասը դա գնդացրորդի գլուխն է:
Ահա այժմ կարծում եմ իրականում վերջ:Նա վեր կացավ և նայեց ժամացույցին:Բայց թերևս ոչ վերջ,ժպտաց նա իր մտքերում՝կոճկելով խալաթը:Որպես կանոն վիրահատում ենք առավոտները իսկ բուն իրեն երեկոյան է ամենից լավ զգում: Ահա և դուրս է գալիս,որ նրանց վիրահատում ենք ոչ այդքան լավ ժամանակ:Ընդ որում բոլորը գիտեն բիոռիթմերի հաշվի կարևորությունը:
Իսկ այժմ ամենավերջինը:Ինչքան շատ եմ վիրահատում այնքան հաճախ է ինձ այցելում մի կասկած:Մի քայքայիչ,տանջալի կասկած:Մի խոսքով որքան շատ եմ վիրահատում այնքան շատ եմ մտածու այն մասին,թե արդյոք պետք է ընդհանրապես վիրահատել՞:Ինչքան շատ եմ մտածում հայտնի եռյակի մասին՝դանակ,դեղաբույս և խոսք այնքան ավելի քիչ եմ վստահում դանակին և ավելի ուշադիր եմ նայում մեր կողմից ոչ ամբողջովին ուսումնասիրված դեղաբույսերին և խոսքին:Դեղաբույս և խոսք:Խոսք և դեղաբույս:Այո,իրականում մենք շատ քիչ բան գիտենք դրանց մասին:Իսկ դանակը,ինչպես և յուրաքանչյուր արյունահեղություն հարցի լավագույն լուծումը չեն:հայտնի ֆրնսիացի վիրաբուժ Ռենե Լեռիշը ճիշտ է ասել,որ վիրաբուժությունը փրկում է մեթոդներով,որոնք կարող են սպանել:Ինչքան շատ եմ ապրում այնքան ինձ համար ավելի է պարզ դառնում այս ճշմարտությունը:Տարօրինակ է լսել սա վիրաբուժի շուրթերից՞:Այդ դեպքում մասնագետից լավ ով կասի իր գործի մասին:Եվ միթե ես ՝վիրաբուժս չեմ գտնի ինձ համար որևէ կիրառում՞:Դատարկ:
 
Հուսահատ հիվանդությունը
Փրկում են միայն հուսահատ միջոցները
Կամ ոչ մի միջոց
/Շեքսպիր/

 Գնալով ավելի է շատանում իմ հոգում կարոտը ընդարձակ թերապիայի նկատմամբ:Լավ,բարի,թափանցող թերապիայի՝ Ավիցեննայի և երկրային բժիշկների ոգով:


Նա հոգոց հանեց:Այո,երևում է,որ հին դարերը քայլել են մեզանից առաջ.ամեն դեպքում ավելի թափանցող են դուրս եկել:Թերապեվտին ևս պետք են ձեռքեր,խելացի շոշափելիքի զգայարաններ բայց այդ ամենից վեր նաև ականջ:Իսկ ինչ վերաբերվում է աչքերին:Բայց արդյոք դրանից է սկսվում յուրաքանչյուր փորձառու ախտորոշումը՞ թերապիայում:դա բուժման սիրտն է:Բայց դա այլ,առանձին թեմա է:


Ի դեպ ինչ սերտորեն մոտ են իրար դեղաբույս և թույն բառերը:Այնպես ինչպես ուտելիքը և թույնը:Իսկ արյունը և արմատը՞:Քանի որ արյունը դա յուրաքանչյուր գոյություն ունեցող բանի արմատն է:Իզուր չէ,որ խոսում են երկու սիստեմների մասին՝արմատային և արյունատար:Եվ արդյոք այդ պատճառով չէ,որ վիրաբուժությունը պրոբլեմատիկ է,որ կտրելով մանրաթելը մենք մտնում ենք կյանքի արմատի մեջ՞:


Նա հիշեց արյան փոխներարկման մասին:Եվ համարձակվում եմ նկատել,թե ինչ  ռեակցիանր են տեղի ունենում այդ բարբարոսական   փոխանակման ժամանակ:Եթե այդպես է տեղի ունենում հասարակ փոխանակումը ապա ինչ պիտի տեղի ունենա վանդակների խորքում գենետիկ խառնման արդյունքում:Փոքր վախ:Անծանոթություն:Եվ ինչ թեթևացած,կույր մոտեցում նման հիմնարար իրերին:Հիմնարար:Հենց այդպես հիմք դնել:Սարսափել կարելի է այն բանից,թե ինչի հետ է այդպես հեշտ խաղում մարդկությունը:Հին ժամանակներում մարդիկ նույնիսկ կաստաներ էին մտցրել,որպեսզի պաշտպանեյին արյան կողմից ձեռք բերված տարերային ընտրությունը:Ոչինի չօգնեց:Հալվեց բարակ աղեղը:Իսկ միգուցե նրանք ինչ որ գաղտնիք ունեին՞:Գործը գոռոզության մասին չէ,գործը ինչ որ ավելի հիմնարար բանի մասին է:Դա ինձ հուշում է իմ ներքին ձայնը:Միթե նրանք ավելի շատ բան գիտեին մարդու օրգանիզմի մասին քան մենք՞:Այսինքն,ինչ կա այստեղ զարմանալի՞:Այն ինչի նրանք հասել էին կյանքի բոլոր ոլորտներում,ֆիզիոլոգիայի մասին նրանց պատկերացումները պետք է որ այդքան բարձր լինեին:Ինչեր չարժի եգիպտացիների կողմից


Մշակված զմռսման մեթոդը՞:


Իսկ մեր վախենալու անտեղյակությունը ընդհանուր անզգայացման մասին՞:Օ,դա հատուկ թեմա է: Ցավի վերացում՞: Հետվիրահատական արդյունքները բավական լավ ասում են թե ինչն ենք մենք վերացնում:Արդյոք չենք տեղափոխում ցավը ավելի խորը պլան ,ավելի ավերիչ շերտեր:Արդյոք անզգա է այն,ինչ պառկած է վիրահատական սեղանի վրա այսինքն քնեցված մարմինը՞:Թե այդ մենք ենք անզգա և սփոփում ենք մեզ անուրջներով:Հետվիրահատական լեզուն ասում է,որ չկա մի բան,ինչն օրգանիզմը չի հիշի և ինչին այն չի պատասխանի:Իսկ եթե ամենայն լրջությամբ  լսես այդ լեզվին ապա պարզ կդառնա որ մեր նույնիսկ ամենաազնիվ ջանքերը դրվում են կասկածի տակ:Եվ նույնիսկ ամենափայլունները:Եվ եթե ընդհանուր առմամբ բժշկությունը մարդկության հասակակիցն է, ապա դուրս չի գա որ վիրաբուժությունն էլ նրա կողակիցն է՞:Միայն մի փոքր վիրահատություն ահա թերևս բոլոր ժամանակների ամենաիմաստուն նշանաբանը:Սոսկ մի քիչ և միայն ամենակրիտիկական պահերին:Եվ ոչ մի մեծացում վիրաբուժական դանակի միջոցով:իսկ անեստեզիոլոգի մսնագիտությունը կարելի է դարձնել այնքան ունիկալ,որքան ժամհարի մասնագիտությունը:Անհաջող անզգայացման դեպքում կարող է կորել նույնիսկ ամենափայլուն վիրաբուժի աշխատանքը:Օ հիվանդի այդ ժամանակավոր ընղմվելը անգոյության մեջ և հետո այդ վիճակից ետ վերադառնալը:Երկարատը վիրահատությունը դա հսկայական ճնշում է օրգանիզմի վրա:Բայց այժմ հնարավոր չէ  մանրակրիտ ուսումնասիրել օրգնիզմի բոլոր սիստեմները վիրահատությունից առաջ:Հիվանդ մարդն անցնում է վնասակար անզգայացման բոլոր փորձությունները իսկ վիրահատությունը դուրս է գալիս,որ շատ պրոբլեմատիկ է ,ավելի վատ՝նույնիսկ անպետք է:Համաշխարհային ստատիստիկան ցույց է տալիս,որ ներկայիս վիրահատությունների 30 տոկոսը ընդհանրապես անհրաժեշտ չեն:Ինչը կարող է լինել այս թվերից ավելի սահմռկեցուցիչ լինել:

Օ արյուն,արյուն:Էրիթրոցիտների հոսանքները պլազմայում:Տարր,որտեղ ամեն ինչ բյուրեղանում է:Օ արյուն,արյուն,հոգու ուժի ,դինաստիայի,տեսակի,ծնվելու և ծնելու գաղտնիքը:՛՛Դա նրա արյան մեջ է՛՛ արտահայտությունը արմատական արտահայտություն է:Եվ արդյոք այդ սկզբնանյութի հետ ենք մենք այդքան անմտածել վարվում՞:Օ աստվածներ,աստվածներ-ինչպես կգոռային մեր նախնիները:Եվ ճիշտ էլ կբացականչեին:Ճիշտ ժամանակն է,որ մենք ևս մտածենք:Ուշադիր նայենք մեր կասկածելի ՛՛նվաճումներին՛՛:Պետք չէ անցնել թույլատրելիի սահմանը:Բժշկություն ,եղիր զուսպ,իմաստուն:Լսիր սքանչելի խոսքերը ՛՛Հետո լռությունն է՛՛ կամ այլ թարգմանությամբ ՛՛հետագա լռությունը՛՛ /Շեքսպիր/:Այն ինչ կիրառելի է բուժման հարցում հնչում է այսպես ՝հետո ինքը բնությունն է:Այստեղ կանգ առ,օրգանիզմն ինքը կանի մնացածը:Եվ կանի դա փայլուն կերպով:Այնպիսի կախարդությամբ որ նույնիսկ հարյուրավոր բժիշկներ չէին մտածի:


Բժշկումը հին խոսք է:Առողջացումը բժշկման հիմնական ձգտումն է:Կյանքի երջանկությունը՝առողջացման վերջնական կետը:

Նորից եռյակը,ժպտաց նա՝վերցնելով օճառը և դժգոհությամբ մտածեց դանակի մասին:

Հեղինակ. Ա Սահակյան
Սկզբնաղբյուր. Հ Ս Թամազյանի անվան Հայաստանի վիրաբուժության տեղեկատու
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ